Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Կարինե Գևորգի Աբրահամյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց պատկանող գրավական հանդիսացող գույքի կրկնաճուրդի կաղմակերպման և անցկացման մասին հայտարարություն

08.05.2019

Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Կարինե Գևորգի Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Մայիսի 29-ին ժամը 11:00-ին Անհատ ձեռնարկատեր Կարինե Գևորգի Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրու Խրիմյան Հայրիկ 46Ա 11սենյակ /3-րդ հարկ/ հասցեում կանցկացվի անհատ ձեռնարկատեր Կարինե Գևորգի Աբրահամյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավական հանդիսացող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ աճուրդը, ընդհանուր թվով 5լոտ`
Լոտ 1- VAZ մակնիշի, 21074 տիպի, 63UP333 հաշվառման համարանիշով, մարդատար տեսակի, թափքը՝ սեդան, գույնը՝ սպիտակ, 2009թ. արտադրության, հաշվառման վկայագիր՝ SG016309, նույնականացման համար թիվ՝ XTA21074092866312, սեփականատեր Համբարձում Ավետիսյան, 357.939 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 2- VAZ մակնիշի, 21074 տիպի, 63AO033 հաշվառման համարանիշով, մարդատար տեսակի, թափքը՝ սեդան, գույնը՝ սպիտակ, 2005թ. արտադրության, հաշվառման վկայագիր՝ HG581633, նույնականացման համար թիվ՝ XTA21074052204357, սեփականատեր Հովսեփ Հակոբյան, 305.451ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 3- FORD մակնիշի, TRANSIT 2,5D տիպի, 34OM507 հաշվառման համարանիշով, բեռնատար տեսակի, թափքը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, 1997թ. արտադրության, հաշվառման վկայագիր՝ SG979448, նույնականացման համար թիվ՝ WFOLXXGBVLVP83223, սեփականատեր Գևորգ Աբրահամյան, 672.138 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 4-ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Չերնիշևսկի փողոց թիվ 26 բնակաելի տուն, 134 քմ, օժանդակ շինություն՝116,95քմ, պարիսպ՝ 8,24քմ/18,54խ.մ./, ծածկ՝ 5,82քմ, հողամաս՝0,077071 հա, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 03112014-08-0016, տրվ. 03.11.2014թ., սեփականատեր՝ Համբարձում Անդրանիկի Ավետիսյան, գրավադրված է <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում-18.997.740ՀՀ դրամ մեկանարկային գնով:
Լոտ 5- ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Բագրատունյաց հրապարակ թիվ 7/2 բնակելի տուն, 68,91քմ, մառան-4,7քմ, շվաքարան-7,7քմ շինությունների նպատակային նշանակությունը՝ բնակելի, հողամաս՝ 0,0152 հա, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 27022013-08-0376, տրվ. 27.02.2013թ., սեփականատեր՝ Համբարձում Անդրանիկի Ավետիսյան, գրավադրված <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում-5.526.549 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կաղմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի Անհատ ձեռնարկատեր Կարինե Գևորգի Աբրահամյանի սնանկության գործով հ/հ 16001006011144 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ք. Գյումրի, Երկաթ-Գծի փող., 20շ. բն.4

Հեռ..` +37494707051

Էլ. փոստ`