Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2761/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Հովհաննես Բալյանին ուղղված դատական ծանուցագիր

08.05.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱԼՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի 101 շ., 26 բն./


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/2761/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընդդեմ Արմեն Մարտունու Միրզոյանի, Մարտուն Սրապիոնի Միրզոյանի և Հովհաննես Միքայելի Բալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արմեն Մարտունու Միրզոյանի, Մարտուն Սրապիոնի Միրզոյանի և Հովհաննես Միքայելի Բալյանի ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության` պայմանագիրը լուծելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2019 թվականի մայիսի 31-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Դուք որպես Պատասխանող և հակընդդեմ Հայցվոր հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`