Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0295/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/0295/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Նելլի Հրաչի Ամիրյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան, Բանկը խնդրել է պատասխանողից բռնագանձել 920.102,10 ՀՀ դրամ և նախապես վճարված պետական տուրքի գումար: Ժամկետանց վարկի մնացորդի և հաշվարկված տոկոսների նկատմամբ տույժի հաշվարկը 09.01.2018 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0.09 տոկոսով` յուրաքանչյուր ուշացած օրվա համար, հիմք ընդունելով 01.03.2017 թվականին կնքված վարկային պայմանագրի 6.1 կետով նախատեսված տոկոսադրույքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ. Մկրտչյան) 05.02.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ. Մկրտչյան) 08.08.2018 թվականի որոշմամբ գործն ըստ ընդդատության հանձնվել է և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քննության:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մելքումյան) 24.08.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ:
14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8Ո-Կ-04 որոշմամբ Դատավոր Ա. Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են և գործը զեկուցագրով հանձնվել է վերամակագրության:
Թիվ ՇԴ/0295/02/18 քաղաքացիական գործը 01.03.2019 թվականին մակագրվել է դատավոր Ս. Երիցյանին:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 05.03.2019 թվականին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 07.03.2019 թվականի որոշմամբ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Նելլի Հրաչի Ամիրյանի` գումարի բռնագանձման մասին քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Նելլի Հրաչի Ամիրյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 26.03.2019 թվականին <<տեղափոխված>> նշագրումով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով: Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասի` դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են վճռի հրապարակման վայրի և ժամանակի մասին։
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 3-րդ մասով (օրինական ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին) և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129.3-րդ, 144-րդ և 144.1-րդ հոդվածներով (ընդունված 17.06.1998 թվականին, ուժը կորցրել է 09.04.2018 թվականին)՝

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ՇԴ/0295/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Նելլի Հրաչի Ամիրյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ՇԴ/0295/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 12.06.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`