Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ժորայի Մնացականյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

08.05.2019

Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ժորայի Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մարտի 29-ին ժամը 15.00-ին անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ժորայի Մնացականյանի գույքի աճուրդային վաճառքըկայացել է մասնակի, իսկ մնացած մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 30-ին ժամը 14.50-ին անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ժորայի Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ժորայի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորութունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. Գրավի առարկա հանդիսացող Լեռնիկ Մարկոսյանի և Կարինե Առաքելյանի անվամբ հաշվառված՝ ք Հրազդան, Երևանյան խճուղի թիվ 38 հասցեում գտնվող 133.5 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան, 6.9 քմ ընդհանուր մակերեսով շինության և 0.116 հա մակերեսով հողամասը, նորմալ վերանորոգված վիճակում, մեկնարկային գինը՝ 1.243.850 ՀՀ դրամ:
Լոտ 4. Աիդա Մնացականյանի անվամբ հաշվառված, գրավի առարկա հանդիսացող՝ ք. Հրազդան, Նար-Դոսի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող 86.70 քմ մակերեսով բնակելի տան, 22.98 քմ մակերեսով շինությունների և 0.089 հա մակերեսով հողամասի վրա, անմխիթար վիճակում, մեկնարկային գինը՝ 373.360 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ԲԲԸ-ի անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ժորայի Մնացականյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 1510030219545500 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ժորայի Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`