Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սասուն Հրանտի Ավետիսյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

08.05.2019

Հայտատու` Սասուն Հրանտի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի ապրիլի 25-ին ժամը 16.20-ին Սասուն Հրանտի Ավետիսյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 30-ին ժամը 15.10-ին Սասուն Հրանտի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Սասուն Հրանտի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. <Անելիք Բանկ> ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող՝ Հրանտ Ավետիսյանին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 7-րդ փող., թիվ 11 անշարժ գույքը /անասնաշենք/, ընդհանուր մակերեսը՝ 316,5 քմ., հողամասը՝ 0.175 հա, մեկնարկային գինը՝ 2.513.928 ՀՀ դրամ:
Լոտ 2. <Անելիք Բանկ> ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող՝ Հրանտ Ավետիսյանին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 7-րդ փող., թիվ 13/1 անշարժ գույքը /անասնաշենքը/, ընդհանուր մակերեսը՝ 313,2 քմ., պարիսպ՝ 15 քմ./34,5 խմ./, հողամասը՝ 0.38826 հա, մեկնարկային գինը՝ 2.488.101 ՀՀ դրամ:
Լոտ 4. <Անելիք Բանկ> ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող՝ Արուսյակ Հարությունյանին պատկանող՝ ք. Երևան, Էրեբունի համայնք, Խաղաղ Դոնի 23/3 հասցեի անշարժ գույքը /հացի արտադրամասը/, ընդհանուր մակերեսը՝ 157,3 քմ., մեկնարկային գինը՝ 4.461.553 ՀՀ դրամ:
Լոտ 5. Օպել Vectra 1,6 i մակնիշի, 34 PQ 832 համարանիշի, 1992թ. արտադրության ավտոմեքենան, մեքենան գտնվում է բավարար վիճակում, անվադողերը կիսամաշ, սրահը մաշված, մեքենայի վրա առկա է վնասված հատվածներ, մեկնարկային գինը՝ 172.430 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ՓԲԸ-ում Սասուն Հրանտի Ավետիսյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 15100600133401 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան Օտյան 35/2/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/ հասցեով, կամ կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`