Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Աջմատ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

08.05.2019

Հայտատու` «Աջմատ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մայիսի 07-ին ժամը՝ 14.20-ին <Աջմատ> ՍՊԸ-ի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 30-ին ժամը՝ 14.20-ին <Աջմատ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի <Աջմատ> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում երկու լոտով, այն է`
Լոտ 1. Ռոզա Խաչատուրի Մարտիրոսյանին և Արևիկ Ալբերտի Մարտիրոսյանին պատկանող՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ, 229 շենք, թիվ 6 բնակարանը, 62,31 քմ., մեկնարկային գինը՝ 3.822.832 ՀՀ դրամ:
Լոտ 2, Անահիտ Վանիկի Պետրոսյանին պատկանող՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղ., 44 շենք, թիվ 27 բնակարանը, 88,31 քմ., մեկնարկային գինը՝ 4.269.243 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ՓԲԸ-ի <Աջմատ> ՍՊԸ-ի սնանկության գործով հատուկ հաշվին` 15100296962569 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/ հասցեով, կամ կարող են զանգահարել <Աջմատ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`