Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մետստան-ԳՎՀ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

08.05.2019

Հայտատու` «Մետստան-ԳՎՀ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի ապրիլի 25-ին ժամը 15.30-ին <Մետստան ԳՎՀ> ՍՊԸ-ի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 30-ին ժամը 14.40-ին <Մետստան ԳՎՀ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի <Մետստան ԳՎՀ> ՍՊԸ-ին պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, այն է՝
Լոտ 3. Թվով 33 /երեսուներեք/ անվանում շարժական գույքը, դրանք են տարբեր հաստոցներ՝ ֆրեզերային, գայլիկոնային, խառատային, հղկման, հիդրավլիկ պրես, եռակցման ապարատ և այլ շարժական գույքը,/ցանկը մեծածավալ լինելու պատճառով չի տպագրվում, ցանկության դեպքում ցանկին կարող եք ծանոթանալ դատարանում, կամ կառավարչի մոտ/ մեկնարկային գինը՝ 1.460.885 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <ԱՐԱՐԱՏԲԱՆԿ> ԲԲԸ-ում <Մետստան-ԳՎՀ> ՍՊԸ-ի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 1510029808200100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել <Մետստան ԳՎՀ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`