Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2675/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

08.05.2019

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/2675/05/18 վարչական գործով

Ելից N- ԴԴ9- ---------
08.05.2019թ.
Արմինե Մխիթարյան
/ք. Երևան, Գործկոմի փող., շենք 9, բն. 4/



Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Գոռ Թովմասյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ «Բագրևանդ» ՍՊԸ և «Արցախբանկ» ՓԲԸ, Արմինե Մխիթարյան՝ թիվ 03689667 և 03689797 կատարողական վարույթներով արգելանքի վերցված Գոռ Թովմասյանին պատկանող Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 29/16 հողամասը 34.200.000 ՀՀ դրամ մեկնարկային արժեքով հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու մասին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարողի 02.02.2018 թվականի որոշումն անվավեր ճանաչելու՝ որպես հետևանք՝ Գոռ Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող արգելադրված Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամաս թիվ 29/16 հասցեի 0.54421 քմ ընդհանուր մակերեսով հողամասը 16.457.754 ՀՀ դրամ արժեքով իրացնելու մասին 25.06.2018 թվականի թիվ 291708 ծածկագրով հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած Արմինե Մխիթարյանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Միքայել Կոգանյանի միջև 28.06.2018 թվականի առուվաճառքի թիվ 2824 պայմանագիրը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Միքայել Կոգանյանի 28.06.2018 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։
Նշված գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 24-ին ժամը 11.30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


ԴԱՏԱՎՈՐ ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ ԱՆՆԱ ՓԱՆՈՍՅԱՆ


ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103 հոդված

2. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք 64 հոդված

- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /268/

Էլ. փոստ`