Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/3407/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.05.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Վաչագան Ավետիսյանին
---------------------------------------------
/հասցե՝ ք. Երևան, Ջիվանի փող. 1-ին նրբ. 6 տուն/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել երրորդ անձի օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՄԴ/3407/02/17 քաղաքացիական գործով /ըստ հայցի Ավետիս Զաքարի Նազարյանի ընդդեմ Վարսիկ Գարեգինի Ավետիսյանի, երրորդ անձինք Արմենուհի Ավետիսյանի, Սիրուն Ավետիսյանի, Թամարա Ավետիսյանի, Գևորգ Ներսիսյանի, Վաշտուհի Խառատյանի, Սիլվարդ Ավետիսյանի, Վաչագան Ավետիսյանի, Դերենիկ Ավետիսյանի, Արուսյակ Հարությունյանի, Ալեքսանդր Ավետիսյանի, Գրիգոր Ավետիսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության և մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին/ 14.12.2018 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք. Երևան, Ջիվանի փող. 1-ին նրբ. 6 տուն» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /333/

Էլ. փոստ`