Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/10004/02/19 քաղաքացիական գոծով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

08.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

ԵԴ/10004/02/19

պատասխանող՝Սուրեն Աշոտի Պետրոսյանին
/ք.Երևան, Քրիստափորի փող., տուն 164/


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/10004/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արտաշես Աշոտի Պետրոսյանի ընդդեմ Սուրեն Աշոտի Պետրոսյանի՝ ընդհանուր օգտագործվող բաց պատշգամբում կառուցված բաժնարար պատը քանդել պարտավորեցնելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող հողամասից հայցվորին սահմանափակ օգտվելու իրավունք տրամադրել պարտավորեցնելու պահանջների մասին:
Նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանող Սուրեն Աշոտի Պետրոսյանին հայցադիմումում նշված ք. Երևան, Քրիստափորի փող., տուն 164 հասցեով, սակայն այն փոստային ծառայության կողմից վերադարձվել է «տեղափոխված» նշումով:
Հայտնում ենք նաև, որ նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, Աջափնյակի նստավայր):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 10 339596 ներքին համար 111

Էլ. փոստ`