Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0613/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

08.05.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/0613/02/19
<<07>> մայիսի 2019 թվական

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական գործով հայցվոր
Արմեն Ֆելիքսի Հակոբյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Մուշ 2 թաղ., 4/34 շ., 19 բն.)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 25.02.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ Արմեն Ֆելիքսի Հակոբյանն ընդդեմ Նաիրա Սաշիկի Հովհաննիսյանի՝ ալիմենտի չափը փոփոխելու պահանջի մասին թիվ ՇԴ/0613/02/19 քաղաքացիական գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Որոշումը ուղարկվել է հայցվոր Արմեն Ֆելիքսի Հակոբյանին՝ ք. Գյումրի, Անտառավան 5 թաղ., շ. 18, բն. 12 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<շենքը փլված է >> նշումով: ք. Գյումրի, Անտառավան 5 թաղ., շ. 18, բն. 12 հասցեով և ք. Գյումրի, Մուշ 2 թաղ., 4/34 շ., 19 բն. հասցեներով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 16.04.2019 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 16.04.2019 թվականի << Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`