Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԲԱԲԵ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և «Բաբեկ»ՍՊԸ-ի պարտավորության «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

10.05.2019

Հայտատու` «Բաբեկ»ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի ապրիլի 3-ին ժամը 11:00-ին ՀՀ Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա ԻԿԿ շենքում /ք.Երևան,Արշակունյաց պող.5, 311 սենյակ/ հայտարարված երրորդ անձ «ԲԱԲԵ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, որպես «Բաբեկ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդը չի կայացել է հայտ չլինելու պատճառով:
2019 թվականի հունիսի 5-ին ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա ԻԿԿ շենքում /ք.Երևան,Արշակունյաց պող.5, 311 սենյակ/ հայտարարվում է երրորդ անձ «ԲԱԲԵ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, որպես «Բաբեկ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդը: Կրկնաճուրդի ներկայացված լոտի արժեքը նվազեցվում է 10 տոկոսով և կազմում է՝ 23.523.845 ՀՀ դրամ :
Լոտ 2 - ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի թիվ 35/8 հասցեում գտնվող անշարժ գույք /880,2 քմ մակերեսով արտադրամաս, 51,9 քմ մակերեսով պոմպակայան, 192,1 գծմ պարիսպ, 0,4421հա մակերեսով հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2485666, տրված 08.05.2008թ /անշարժ գույքի տեղակայման վայրի հետ կապված առկա է ճանապարհի սերվիտուտի խնդիր : Տվյալ անշարժ գույքը ծանրաբեռված է մասնավորապես շինության ներսում առկա էն շարժական գույքեր, որոնք չէն պատկանում ընկերությանը և դրանց տեղափոխման կամ վտարման ծախսերը «ԲԱԲԵ» ԲԲԸ-ի հետ փոխադարձ համաձայնության չգալու պարագայում կկատարվի գնորդի կամ գույքի սեփականատիրոջ՝«ԲԱԲԵ» ԲԲԸ-ի, կողմից իր հաշվին / անշարժ գույքի գինը կազմում է - 23.523.845 ՀՀ դրամ/:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն Այ Դի բանկ ՓԲԸ Բաղրամյան մ/ճ հ/հ 11813005812609 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարանի շենք /հասցե ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Բոլոր գնումների հետ կապված ծախսերը նոտաարական, կադասրային,վտարում կատարվում են գնորդի հաշվին։
Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել ք.Երևան, Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11:00-ից մինչև 18:00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`