Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ3/0033/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր

10.05.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԼԴ3/0033/02/19
10 մայիսի 2019 թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանողներ՝ ԱՁ Արտաշես Տիգրանի Վելիցյանին
հասցեն՝/ ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Պուշկինի փող., տուն 91/
Գոհար Հովհաննեսի Վելիցյանին
հասցեն՝/ ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Պուշկինի փող., տուն 91/
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 12.02.2019 թվականին որոշմամբ վարույթ է ընդունվել <<ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ ԱՁ Արտաշես Տիգրանի Վելիցյանի, Արեն Սարգսի Մելքոնյանի, Գոհար Հովհաննեսի Վելիցյանի, Նորայր Սեյրգեյի Մանուկյանի և Ռոբերտ Աշոտի Շարբաթյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
ԱՁ Արտաշես Տիգրանի Վելիցյանին և Գոհար Հովհաննեսի Վելիցյանին հասցեագրված փոստային ծրարները վերադարձվել են դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 12.02.2019 թվականի որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ ծանուցվում եք, որ 10.05.2019 թվականին դատարանը որոշել է թիվ ԼԴ3/0033/02/19 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընդդեմ ԱՁ Արտաշես Տիգրանի Վելիցյանի, Արեն Սարգսի Մելքոնյանի, Գոհար Հովհաննեսի Վելիցյանի, Նորայր Սեյրգեյի Մանուկյանի և Ռոբերտ Աշոտի Շարբաթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին գործով կիրառել արագացված դատաքննություն և գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2019 թվականի մայիսի 30-ին, ժամը 12:05-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: Դատարանի «Արագացված դատաքննություն կիրառելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին» 10.05.2019 թվականի որոշումը ևս դեպոնացված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրան ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը:
Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 (0256) 23166

Էլ. փոստ`