Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ2/1085/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

10.05.2019

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/1085/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝

Ահարոն Աշոտի Մելիքյանին
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ.Աշոցք, Սարի Թաղի 3/11

Տուֆինա Նորիկի Մկոյանի ներկայացուցիչ Լուսինե Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ահարոն Աշոտի Մելիքյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի 07.09.2018թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 25.01.2019թ.-ի որոշմամբ քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանը 12.03.2019թ.-ին որոշում է կայացրել՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Հայտնվում է, որ նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի մայիսի 22-ին, ժամը 10:00-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական դատական նիստ նշանակելու, ապացուցման պարտականությունը բաշխելու մասին ՚ որոշումները, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):



Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան


Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`