ԿԴ/0008/02/19 քաղաքացիական գործով դատական փաստաթղթերի մասին ծանուցում:
10.05.2019
Պատասխանող- Ռուզաննա Հայրապետյանին
/ՀՀ,Կոտայքի մարզ, ք. Հրազդան, մ/շ. թաղ., 42շ,բն.18/
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր` Ա.Սիսակյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Յուքոմ>>ՍՊԸ-ի ընդդեմ Ռուզաննա Հայրապետյանի գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն: Պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատավորի գործավար Ս.Մկրտչյան
Հասցե` ՀՀ. Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 13, փողոց 1/1
Հեռ..` +374 223 2 69 38
Էլ. փոստ`