Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

10.05.2019

Հայտատու` «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Գառնիկ Փանոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.05.2019թ. ժամը 12:00-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ հայտարարվել է սնանկ ճանաչված «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, երրորդ անձանց պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը (կրկնաճուրդ) հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1- ՀՀ Արարատի մարզ, Նոր Կյուրին համայնք, 1-ին փակուղի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը, մեկնարկային գինը`15 353 184 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ»ԲԲԸ-ի 1510044556150100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Արարատյան 55) մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք.Երևան, Դավթաշեն 3 թաղ. 13/32

Հեռ..` +374 93 85 00 80

Էլ. փոստ`