Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/0666/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Գործ հա. ԵՇԴ/0666/02/14
Պատասխանող՝ Ռաֆիկ Սարգսյանին
ՀՀ, ք. Երևան, Վ. Շենգավիթ 1-ին փող., 50

Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի մայիսի 24-ին, ժամը 10:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵՇԴ/0666/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Ռազմիկ Մաթևոսյանի ընդդեմ Ռաֆիկ Սարգսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Ռաֆիկ Սարգսյանի անվամբ 13.06.2014 թվականին կատարված Երևանի Վերին Շենգավիթ 1-ին փողոցի թիվ 50 հասցեի իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և փաստացի օգտագործվող 37քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված 65քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, տիրապետման իրավունքի խոչընդոտները վերացնելու, որպես ճանապարհ օգտագործվող տարածքը որպես ընդհանուր օգտագործման ճանապարհ թողնելու պահանջների մասին, և ըստ Ռաֆիկ Սարգսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռազմիկ Մաթևոսյանի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`