Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Սանասարի Տիրացվյանին սեփականության իրավունքով պատկանող <ԱյԴի Բանկ> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

13.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2019 թվականի մայիսի 07-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019 թվականի հունիսի 06-ին, ժամը 14.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2018 թվականի թիվ ԵԴ0069/04/18 վճռով սնանկ ճանաչված Վարդան Սանասարի Տիրացվյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Վարդան Սանասարի Տիրացվյանին սեփականության իրավունքով պատկանող «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված անշարժ գույքի՝ ք. Երեւան, Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող բնակելի տան (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N29102012-01-1687) կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով՝ 1 (մեկ) լոտով:


Լոտ -1 ք. Երեւան, Նոր Արեշ 36-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող բնակելի տուն: Գույքի մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 7.380.000 (յոթ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898444500 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Բնակելի տունը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`