Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/4248/02/19 քաղաքացիական գործովդատական ծանուցագիր:

13.05.2019

Հայտատու` Երևանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 6-րդ մաս

Պատասխանողներ ՝Մուշեղ Վերանյան, Վարդան Վերանյան
հասցե, ք. Երևան, Կողբացու փողոց, 3շ., բն. 52


քաղաքացիական գործ թիվ ԵԴ-4248/02/19

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.03.2019թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Ա.Սուքոյանի, ծանոթանալով Լիդա Վերանյանի, Ազատ Վերանյանի ընդդեմ Անուշ Մեծ-Գևորգյանի, Վարդան Վերանյանի, Մուշեղ Վերանյանի, Շուշանիկ Վերանյանի՝ ժառանգությունն ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայվորները հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Անուշ Մեծ-Գևորգյանի, Վարդան Վերանյանի, Մուշեղ Վերանյանի, Շուշանիկ Վերանյանի՝ ժառանգությունն ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի 26.02.2019թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորը հայցադիմումը կրկին ներկայացրել է 14.03.2019թ., այն դատավորի աշխատակազմին է հանձնվել 20.03.2019թ.:
Հայցադիմումի թերությունները վերացված են, դրա ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 190-րդ, 200-րդ հոդվածներով,

Ո Ր Ո Շ Ե Ց

Լիդա Վերանյանի, Ազատ Վերանյանի ընդդեմ Անուշ Մեծ-Գևորգյանի, Վարդան Վերանյանի, Մուշեղ Վերանյանի, Շուշանիկ Վերանյանի՝ ժառանգությունն ընդունելուն պարտավորեցնելոu պահանջի մասին հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՍՈՒՔՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 209770

Էլ. փոստ`