Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ակնալիճ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

13.05.2019

Հայտատու` <Ակնալիճ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 11 -ին «Ակնալիճ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չկայացավ հայտեր չլինելու պատճառով:
2019թ. հունիսի 4-ին ժամը 10:30-ին «Ակնալիճ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՀՀ ,Սնանկության գործով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5) կանցկացվի պարտապան «Ակնալիճ» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք: Գույքը գտնվում է ք. Աբովյան, Արզնու խճ. 2 հասցեում, այն աճուրդին ներկայացվում է չորս առանձին լոտերով 10% իջեցված մեկնարկային գներով:
1. Ծծմբական թթու 23 հատ 80լ. տարրաներով 49.694 դրամ
2. Ջրի մեմբրանե ֆիլտրներ 10 հատ 12.711 դրամ
3. Օղու շիշ փակող ինքնաշեն սարք (առկա է միայն իրանը) 1.271 դրամ
4. Ջրավազան 48խմ (վերգետնյա, մոնտաժված է բետոնե պանելներով) 22.837 դրամ
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ընկերության անվճարունակության հատուկ հաշիվն է Կոնվերս Բանկ ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղում 19300 10459160300: Լոտին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` +374 91 461606

Էլ. փոստ`