Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված, անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

13.05.2019

Հայտատու` Կարեն Խաչատուրյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտնում եմ, 07.05.2019թ.-ին, ժամը 14:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
31.05.2019թ.-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանում՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում, հայտարարվում է Կարեն Խաչատուրյանին պատկանող, վերջինիս կողմից ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված, անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 1 (մեկ) ԼՈՏ-ով, ընդամենը 4.133.430 /չորս միլիոն հարյուր երեսուներեք հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքը հետևյալն է՝
ԼՈՏ 1- Անշարժ գույքը գտնվում է ք.Վանաձոր, Սուխումի փող., թիվ 1շ., 10 բնակարան հասցեում: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է հինգ հարկանի քարե բազմաբնակարան բնակելի շենքի հինգերորդ հարկի բնակարան: Բնակելի շենքի միջհարկային ծածկը երկաթբետոնյա է: Մուտքի դուռը, ներսի դռները և պատուհանները փայտյա են: Հատակը միջանցքում և սենյակներում ծածկված է կավրոլինով, սանհանգույցներում և խոհանոցում՝ սալիկապատված է: Առաստաղը և պատերը գաջասվաղված են, պատերը սենյակներում և միջանցքներում ներկված են, խոհանոցում մասամբ, իսկ սանհանգույցները սալիկապատված են, որոշ տեղերում սալիկները պոկված: Բնակարանը ապահովված է էլեկտրականությամբ, գազաֆիկացված է, միացված է ջրամատակարարման և կոյուղու ցանցին:
Աճուրդի մեկնարկային գինը 4.133.430 /չորս միլիոն հարյուր երեսուներեք հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի §Անելիք Բանկ¦ ՓԲԸ-ում բացված Կարեն Խաչատուրյանի սնանկության հատուկ հաշվին /11800067243652/, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2)՝ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2), կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ. 091(093)-21-01-11:









Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 93 971818

Էլ. փոստ`