Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լյուդվիգ Աշոտի Մուրադյանի պարտավորությունների կատարման նպատակով գրավադրված գույքի աճուրդ -վաճառքի մասին

14.05.2019

Հայտատու` Լյուդվիգ Աշոտի Մուրադյանի Լյուդվիգ Աշոտի Մուրադյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.06.2019թ -ին ՀՀ սնանկության դատարանի շենքում ք. Երևան ,Ե.Օտյան 53/2 հասցեում Լյուդվիգ Աշոտի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյանի կողմից կանցկացվի պարտապանի պարտավորությունների դիմաց <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված Լյուդվիգ Աշոտի Մուրադյանի սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ :
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը ՝
Լոտ 1 -ք. Երևան,Աջափնյակ համայնք ,Մազմանյան փողոց 20 շենք ,թիվ 40 բնակարան ,5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկ ,առաստաղի բարձրությունը 2,7 մետր ,մուտքի դուռը մետաղյա ,ներսի դռները փատյա ,պատուհանները մետաղապլաստե ,հատակը լամինատ .միջանցքի և խոհանոցի հատակը կերամիական սալիկ ,առաստաղը ներկանյութով ծածակված ,պատերը և հատակը երեսապատված են կերամիկական սալիկներով :
Աճուրդի մեկնարկային գինն է 11,500,000 ՀՀդրամ :
Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդին մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատողփաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% – ը և 5% - ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Կոնվերսբանկ» ՓԲԸ -ի 1930030237212700 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16 :00-ն կարող են հայտ ներկայացնեն ՀՀ սնանկության դատարան ք.Երևան ,Ե.Օտյան 53/2 հասցեում) : Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդը անցկացնելու օրվանից 10 (տասը) բանկային օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը) , հաշվանցելով նախորոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտի ուսումնասիրությունների և մանրամասն տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան կենտրոնական նստավայր ք. Երևան ,Ե.Օտյան 53/2 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Մովսիսյանին , հեռ.091-11-41-01 հեռախոսահամարով :

Հասցե` ք. Երևան Ղ. Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +37491-11-41-01

Էլ. փոստ`