Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ1/0415/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

14.05.2019

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Վահրամ Վեմիրի Աղաբեկյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Շատվան, Կենտրոնական խճղ. 25

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<Աշտարակ-Կաթ>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի հայցն ընդդեմ Վահրամ Աղաբեկյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին:
Թիվ ԳԴ1/0415/02/19 քաղաքացիական գործով 23.05.2019 թվականին, ժամը 11:45-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Մարտունի, Շահումյան 9)` հրավիրվել է դատական նիստ:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 5)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 23.05.2019 թվականին, ժամը 11:45-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Մարտունու նստավայրում (հասցե` ք.Մարտունի, Շահումյան փողոց 9)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` +374 262 44847

Էլ. փոստ`