Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սևակ Ղարիբյանի սնանկության գործով գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ

14.05.2019

Հայտատու` Սևակ Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.05.2019թ. ժամը 11:30-ին ՀՀ սնանկության դատարանում տեղի կունենա Սևակ Ղարիբյանի սնանկության գործով <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ և շարժական գույքերի հրապարակային սակարկություններով աճուրդ չորս լոտերով`
Լոտ 1 – ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի 2-րդ փող. թիվ 2 հասցեում գտնվող188,5 քմ մակերեսով
բնակելի տուն, 9,76 քմ մակերեսով ամառային խոհանոց, 3,44 քմ մակերեսով հնոց, 15,84 քմ
մակերեսով գոմ, 71,3 քմ մակերեսով խարխուլ շինություն, 8,72 քմ մակերեսով թոնրատուն, 59,6 քմ
մակերեսով ծածկ, 16,5 քմ մակերեսով պարիսպ: Կառուցված է 2510 քմ ընդհանուր մակերեսով
հողատարածքի վրա 40-50 տարի առաջ: Բնակարանն ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Մեկնարկային գինը 12 000 000(տասներկու միլիոն) ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի 5-րդ փող. թիվ 30 հասցեում գտնվող 396,1 քմ մակերեսով
բնակելի տուն, 36,9 քմ մակերեսով նկուղ, 44,7 քմ մակերեսով գոմ, 30 քմ մակերեսով ավտոտնակ
20,4 քմ մակերեսով և 36,9 քմ մակերեսով ծածկեր, 2,6 քմ մակերեսով պարիսպ, որոնք կառուցված
են 2100 քմ ընդհանուր մակերե սով հողատարածքի վրա: Բնակարանն ունի կապիտալ
վերանորոգման կարիք: Մեկնարկային գինը 26 200 000(քսանվեց միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ: Լոտ 3- ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքի Եդեսիայի խճ. թիվ 4 հասցեում գտնվող անշարժ
գույք (հողամաս և շինություն): Նշված գույքն իրենից ներ կայացնում է 3159 քմ ընդհանուր մակերեսով
հողատարածքի վրա 410,6 քմ մակե րեսով անասնաշենք, 397,5 քմ մակերեսով պահեստամաս
և 0,84քմ մակերեսով պարիսպ, որոնք չունեն տանիք, իսկ կլիմայական գործոնների հետևանքով
կորցրել են օգտագործման նշանակությունը: Մեկնարկային գինը 3 500 000(երեք միլիոն հինգ
հարյուր հազար) ՀՀ դրամ:
Լոտ 4 –18 ԼՏ 908 պետ. համարանիշի, 1999 թ. արտադրության <<ՋԻՊ ԳՐԱՆԴ ՉԵՐՈԿԻ>> մակնիշի թեթև
մարդատար ավտոմեքենա: Մեկնարկային գինը 2 175 000(երկու միլիոն հարյուր յոթանասունհինգ
հազար) ՀՀ դրամ: Մեքենան ունի վերանորոգման կարիք
: Նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, ինչպես նաև վարձավճարների և հարկերի հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցել «ԱյԴիբանկ» ՓԲԸ-ի Արաբկիրի մասնաճյուղի Արտավազդ Սահակյանի 11807007993400 սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին`
/091/ 477-822 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 6-33

Հեռ..` +374 91 477822

Էլ. փոստ`