Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԱՔԴ/0118/04/13 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

15.05.2019

Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված, 6-րդ մաս




Պարտապան <<Ջինո Լենդ>> ՍՊԸ-ին
Հասցե՝ք. Երևան,Ա. Խաչատրյան 29 շ.,բն. 25



Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/0118/04/13 սնանկության գործը՝ըստ դիմումի ՀՀ Ֆինանսների նախարարության ընդդեմ <<Ջինո Լենդ>>ՍՊԸ-ի ՝պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 24.05.2019թ. ժամը՝ 12:00-ին նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի կողմից դատարան ներկայացրած վերջնական հաշվետվության քննարկմանը:
Քննարկմանը,որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականաման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Ե.Օտյան 53/2,

Հեռ..` +374 10 742820

Էլ. փոստ`