Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ/2228/02/15 քաղաքացիական գործ

15.05.2019

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդ.

ԱՐԱԴ/2228/02/15 քաղաքացիական գործ


Պատասխնողներ Արմեն,Վլադիմիր և Ժենյա Թավաքալյաններին
/ք. Երևան, Ն. Շենգավիթ, 2 շ., բն.215/

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա. Կուբանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Արմեն Թավաքալյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանի կողմից ներկայացված հայցադիմումի ընդդեմ Արմեն,Վլադիմիր և Ժենյա Թավաքալյանների` բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատական նիստը նշանակված 2019թ. հունիսի 12-ին, ժամը 10:00-ին ։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան։ Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։ Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը։
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը և, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին։
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի կողմից ստորագրած պատասխանին կցվում են նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը։
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստի /ք.Երևան, Օտյան 53/2, 3-րդ դահլիճ/։

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԿՈՒԲԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74-28-60

Էլ. փոստ`