Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արմենֆրութ» ԱԿ-ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

15.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.05.2019թ-ին հայտարարված «Արմենֆրութ» ԱԿ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 04.06.2019թ-ին ժամը 12:20-ին «Արմենֆրութ» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի «Արմենֆրութ» ԱԿ-ի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը՝ հետևյալ լոտերով.
ԼՈՏ-2. 1.0 հա գյուղնշանակության հողամաս /վարելահող/, գտնվում է ք.Աշտարակ, Արայի տարածքում, Երևան-Աշտարակ մայրուղու վրա: Հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Ահարոն Վահանի Խլղաթյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ09062014-02-0009, տրված 09.06.2014թ/ և «Արմենֆրութ»ԱԿ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 9.783.082 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը` 99 PS 991, տարեթիվը՝ 2001թ., նույնացման համարը՝ UZJ1000134714, թափքի տեսակը ունիվերսալ, գույնը՝ սպիտակ մետաղական: Ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Ահարոն Խլղաթյանին /տեխ.անձնագիր SE020412, տրված 30.09.2009թ-ին/ և «Արմենֆրութ» ԱԿ-ի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 2.831.040 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. «MERCEDES BENZ E 280» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը՝ 777 SS 79, տարեթիվը՝ 2000թ, նույնացման համարը WDB2100631B252005, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ կանաչ մետաղական: Ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ «Ավանգարդ Տրանս» ՍՊԸ-ին /տեխ.անձնա•իր SE025017, տրված 10.11.2010թ./ և «Արմենֆրութ» ԱԿ-ի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 846.720 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով մուտքագրվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված 2477601142120010 սնանկության գործով բացված հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`