Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Եվրոաշխարհ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց պատկանող գույքերի կրկնաճուրդի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասին

15.05.2019

Հայտատու` «Եվրոաշխարհ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76-րդ հոդվածի 1-ին մաս

<<Սնանկության մասին>>ՀՀ օրենքի 34-րդ և 76-րդ հոդվածների հիմքով <<Եվրոաշխարհ>>ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Սարգսյանի կողմից միջնորդություն է ներկայացվելու դատարան, << Եվրոաշխարհ >>ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>>ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին, այն է՝
Լոտ 1. ՀՀ ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Քեռու փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի տուն – 41 800 000 ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Ղարիբջանյան փողոց, թիվ 21 հասցեում գտնվող բնակելի տուն – 16 800 000 ՀՀ դրամ:
Լոտ 3. ՀՀ ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Ղարիբջանյան փողոց, թիվ 36 հասցեում գտնվող բնակելի տուն – 12 400 000 ՀՀ դրամ:
Ցանկության դեպքում պարտատերերը և գրավատուները կարող են ծանոթանալ Ա.Սարգսյանի մոտ առկա գնահատման հաշվետվությանը և կարող են օգտվել <<Սնանկության մասին>>ՀՀ օրենքով սահմանված իրենց իրավունքներից:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց պողոտա , 5շենք, 3-րդ հարկ, 325 սենյակ

Հեռ..` +374-98-40-79-19

Էլ. փոստ`