Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՆՈՐ-ՀԵՆԴ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված, երրորդ անձի պատկանող անշարժ գույքի և պարտապանին պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

15.05.2019

Հայտատու` «ՆՈՐ-ՀԵՆԴ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. մայիսի 14-ին ժամը 10:30-ին նշանակված «ՆՈՐ-ՀԵՆԴ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019թ. հունիսի 10-ին ժամը 10:30-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված «ՆՈՐ-ՀԵՆԴ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված, երրորդ անձի պատկանող անշարժ գույքի և պարտապանին պատկանող շարժական գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, հինգ առանձին լոտերով:
Լոտ 1 - ՀՀ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Մուշ թաղամաս և Արարատյան 2-րդ զանգվածի միջնամասում գտնվող հողամաս - հողամասի մակերեսը 0,1 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի կառուցապատման, հողամասը գտնվում է չկառուցապատված և անմշակ վիճակում, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում հանդիսանում է գրավի առարկա, սեփականատեր Հենրիկ Տիգրանի Տիգրանյան: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 22,770,000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - KAMAZ 6520-06 մակնիշի 007 ZZ 75 պետհամարանիշի ինքնաթափ բեռնատար ավտոմեքենա - գտնվում է գ.Բալահովիտ, Լ.Ավետիսյան փող. 1-ին փակուղի 3 տուն հասցեում, 2007թ. արտադրության, նարնջագույն, գտնվում է միջին վիճակում, ունի մասնակի վերանորոգման կարիք, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում հանդիսանում է գրավի առարկա: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 6,390,000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Էքսկավատոր ԷՕ-3322 - գտնվում է ք.Երևան, մետոյի Գործարանային կայարանի հարևանությամբ ավտոտեխսպասարկման կենտրոնի տարածքում, գտնվում է միջին վիճակում: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 2,520,000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Հիդրոմամլիչ - գտնվում է ք.Երևան, մետոյի Գործարանային կայարանի հարևանությամբ ավտոտեխսպասարկման կենտրոնի տարածքում, գտնվում է միջին վիճակում: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 1,440,000 ՀՀ դրամ:
Լոտ 5 - Քարի արտադրության համար նախատեսված տեխնիկական միջոցներ՝ քարաղացի բունկեր, քարմաղիչ (գրոխոտ), ՄՄԴ-110 (պիտատել), ՏՕ-3 շարժիչ, գազաբալոնային համակարգ (ռեդուկտոր) - գտնվում են Գեղարքունիքի մարզ, Ներքին Ճամբարակի հանքավայրում, գտնվում են մաշված վիճակում: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 12,663,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը և կանխիկ կամ փոխանցումով վճարվում են «ՆՈՐ-ՀԵՆԴ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 1930030201317200 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ` Գ.Գևորգյանին /հեռ. 099-60-66-00/:

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +374 99 60 66 00

Էլ. փոստ`