Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում “ՍԱՄԹՕՄ” ՍՊԸ-ի վարկի ապահովման միջոց հանդիսացող պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի կրկնաճուրդի կաղմակերպման և անցկացման մասին հայտարարություն

15.05.2019

Հայտատու` <<ՍԱՄԹՕՄ> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Հունիսի 10-ին ժամը 11:00-ին “ՍԱՄԹՕՄ” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կանցկացվի <<ՍԱՄ ԹՕՄ>> ՍՊԸ-ի վարկի ապահովման միջոց հանդիսացող վերջինիս և երրորդ անձանց պատկանող ի ապահովումն վարկի մարման գրավադրված գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր, մեկնարկային գնի բարձրացմամբ/ աճուրդը, ընդհանուր թվով 2 լոտ`
Լոտ 5- ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, շինություններ/շինությունները գտնվում են Ախուրյան գյուղի սկզբնամասում, նպատակային նշանակությունը բնակավայրերի, օգտագործման նպատակը արտադրական, թիվ 1 օժանդակ շինություն- 132քմ մակերեսով, թիվ 2 օժանդակ շինություն-35,1քմ մակերեսով և պարիսպ՝ 411,86 գծ/մ, հողամաս՝ 1,145 ՀԱ, ծանրաբեռնված կադաստրային արժեքով նպատակային նշանակությունը բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ արտադրական, /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2158688, տրված 28.09.2007թ., սեփականատեր՝Լիլիա Իլյիչի Հովսեփյան/-506.565 ՀՀ դրամ մեկնարկային գնով գրավադրված է “Անելիք Բանկ” ՓԲԸ-ում:
Լոտ 6-ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սևյան փողոց թիվ 1Ա, կատարվել է հասցեի փոփոխություն՝ ք. Գյումրի, Գարեգին Ա փողոց, թիվ 115/3, “Գյումրու կահույք” ԲԲԸ անշարժ գույք/շինությունները գտնվում են Գյումրի քաղաքի ծայրամասում Ախուրյան համայնքի հողերին հարակից տարածքում, արտադրական օբեկտների հարևանությամբ, նպատակային նշանակությունը բնակավայրերի, օգտագործման նպատակը արտադրական, թիվ 1 շինություն՝ կաթսայատուն-32,36քմ, թիվ 2 շինություն՝ կոմպրեսորնի-213,84քմ, թիվ 3 շինություն՝ պոմպակայան-50,79քմ, թիվ 4 շինություն՝ զուգարան-17,04քմ, թիվ 5 շինություն՝ պահակատուն-41,87քմ, թիվ 6շինություն՝ սղոցարան-285,60քմ, թիվ 7 շինություն՝ բասեիններ-32քմ, թիվ 8 շինություն՝ արտադրամաս-1016,71քմ, թիվ 9 շինություն՝ փայտամշ. Արտադրամ. Մոդուլ-907,28քմ, թիվ 10 շինություն՝ 1-ին հարկ գրասենյակ-125,47քմ, թիվ 11 շինություն՝ 2-րդ հարկ գրասենյակ-125,47քմ, թիվ 12 շինություն՝ կենցաղսպասարկում-99,18քմ, թիվ 13 շինություն՝ պահեստ-71,40քմ,թիվ 14 ենթակայան, թիվ 15 շինություն ՝պարիսպ-111քմ: Նշված շինություններից՝պոմպակայանը 50,79քմ, բասեինները՝32քմ, կենցաղ սպապսարկման շենքը՝99,18քմ, ենթակայանը՝ 32,4քմ, պահեստը՝71,40քմ քանդված են, առկա է միայն պատերի որոշ կիսաքանդ փոքր հատվածներ, իսկ մյուս շինությունները՝ արտադրամաս՝ 1016,71քմ, փայտամշակման արտադրամասի մոդուլը՝ 907,28քմ, սղոցարանը՝285,60քմ, լրիվ քանդված են: հողամաս՝ 2,0537հա, ծանրաբեռնված կադաստրային արժեքով նշված գույքի օտարման դեպքում պեական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորագիրը ներկայացնելու դեպքում, նպատակային նշանակությունը բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ արտադրական, /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2007221, տրված 24.11.2005թ., սեփականատեր՝”Գյումրի Կահույք” ԲԲԸ -5.858.845 ՀՀ դրամ մեկնարկային գնով գրավադրված է “Անելիք Բանկ” ՓԲԸ-ում:
Լոտ 10-MERCEDES-BENZ E200 մակնիշի, 1997թ. Արտադրության, տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ սեդան, շարժիչի հզորությունը՝ 136ձ. Ուժ, նույնականացման համար /vin/WDB2100351A448549, գույնը՝ արծաթագույն, հաշվառման համարանիշ՝ 028OR61, /տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 06BA502696, տրված 22.12.2014թ., սեփականատեր“ՍԱՄԹՕՄ” ՍՊԸ-600.741 ՀՀ դրամ մեկնարկային գնով, գրավադրված է “Անելիք Բանկ” ՓԲԸ-ում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կաղմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով “ՎՏԲ Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի “ՍԱՄԹՕՄ” ՍՊԸ-ի սնանկության գործով հ/հ 16001006011147 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ք. Գյումրի, Երկաթ-Գծի փող., 20շ. բն.4

Հեռ..` +37494707051

Էլ. փոստ`