Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/0301/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.05.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՇԴ/0301/02/18
08.05.2019թ.
Ե----------

Պատասխանող` Կարապետ Ներսեսի Եղոյանին
/ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., շենք 32/4, բն. 5/

2019 թվականի հունիսի 06-ին ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք.Գյումրի, Անկախության հր. 7, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/ քննվելու է քաղաքացիական գործն ըստ հայցի Նաիրա Ալիկի Ստամբոլցյանի ընդդեմ Կարապետ Ներսեսի Եղոյանի` երեխայի սերված լինելու փաստը հաստատելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին:
Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թ.-ի օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան՝ դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին՝
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի կողմից ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա՝ պատասխանն ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով :
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաղաքացիական դատավարության 17.06.1998թ.-ի օրենսգրքի 1498-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 0312-5-85-59

Էլ. փոստ`