ՀՀ Արմավիրի մարզի համայնք Էջմիածին քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասի աճուրդի մասին
16.05.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ:
Այն տեղի կունենա 2019թ. հունիսի 17-ին սկիզբը ժամը 11:00 -ից Էջմիածնի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը.
Լոտը ԷՔ6
Հասցեն կամ գտնվելու վայրը, ծածկագիրը Ք. Էջմիածին, Վաղարշապատ ԳԿՏ /04-002-2104-0013/
Հողամասի չափը /քմ/ 2200
Գործառնական նշանակությունը Գյուղատնտեսական, վարելահող հողատեսք
Մեկնարկային գնը 1 120 900 դրամ
Նախավճար, աճուրդային քայլի չափ 56 045 դրամ
Մասնակցության վճարը 11 209 դրամ
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ:
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` +374 231 53663 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`