Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արամայիս Մելքոնյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

23.04.2019թ-ին հայտարարված ԱՁ Արամայիս Մելքոնյանի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 24.05.2019թ-ին ժամը 13:00-ին ԱՁ Արամայիս Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի ԱՁ Արամայիս Մելքոնյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք` ընդհանուր 7 լոտով.
ԼՈՏ-1. 170.6քմ ընդհանուր մակերեսով մեկհարկանի բնակելի տուն, կառուցված 0.091հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի Երիտաարդական փողոց թիվ 9 հասցեում: Հողամասը սահմանապատված է քարե պարսպով: Բնակելի տան հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ միձույլ, արտաքին պատերը՝ տուֆ քար, տանիքը՝ պրոֆիլավոր թիթեղ, պատուհանները, մուտքի դուռը և ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ մի մասը կերամիկական սալիկ, մանրահատակ և փայտյա: Հողամասում առկա են ջերմոց՝ 235.2 քմ, ծածկոց՝ 93.0 քմ, ավտոտնակ՝ 28.3քմ, մառան՝ 14,1քմ, թոնրատուն՝ 15.0քմ, կաթսայատուն՝ 7.0քմ: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Արամայիս, Արեգ, Գոհար Մելքոնյաններին և Գայանե Ռուբենյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2383101, տրված 04.02.2002թ./ և Արամայիս Մելքոնյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 9.219.663 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. 177.2 քմ ընդհանուր մակերեսով մեկհարկանի հասարարական նշանակության անշարժ գույք՝ առևտրի և սպասարկման սրահ, կառուցված 0.0393 հա մակերեսով հողամասի վրա, որը գտնվում է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի Շ. Խաչատրյան փողոց թիվ 8 հասցեում: Շինության հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ միաձույլ, արտաքին պատերը՝ տուֆ քար, տանիքը՝ պրոֆիլավոր մետաղական թիթեղ, ճակատային մասից մուտք՝ մետաղապլաստե, վիտրաժային, պատուհանները՝ մետաղապլաստե, երկաթյա դարպաս, օդանցքներ՝ մետաղապլաստե, հատակը՝ կերամիկական սալիկ: Հողամասում առկա է 7.7քմ պարիսպ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արամայիս Մելքոնյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2354988, տրված 21.08.2007թ./ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 8.019.090 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. . 18.7քմ ընդհանուր մակերեսով մեկհարկանի բնակելի տուն, կառուցված 0.1149 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, որը գտնվում է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի Գ. Նժդեհի փողոց թիվ 6 հասցեում: Բնակելի տան հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ միաձույլ, արտաքին պատերը՝ տուֆ քար, տանիքը՝ պրոֆիլավոր թիթեղ, մուտքի դուռը՝ մետաղապլաստե, պատուհանները՝ եվրո, հատակը՝ կերամիկական սալիկ: Հողամասում առկա են ջերմոց՝ 1024.7 քմ, կաթսայատուն՝ 9.6 քմ, օժանդակ շինություն՝ 8.3 քմ, պարիսպ՝ 2.2 քմ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արամայիս Մելքոնյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 20062014-04-0018, տրված 20.06.2014թ./ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 6.099.543 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. 293.4քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն, կառուցված 0.088հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի Երիտաարդական փողոց թիվ 59 հասցեում: Հողամասում առկա է ջերմոց՝ 331.2 քմ, ծածկոց՝ 52.2 քմ: Հողամասը սահմանապատված է քարե պարսպով: Բնակելի տան հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ միաձույլ, արտաքին պատերը՝ տուֆ քար, տանիքը՝ պրոֆիլավոր թիթեղ, մուտքի դուռը և ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ ճակատային մասում՝ եվրո, ետնամասում՝ փայտյա, հատակը՝ մի մասը կերամիկական սալիկ, մանրահատակ և բետոնածածկ: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Գառնիկ, Սիրվարդ, Կարեն, Գոռ և Կարապետ Մելքոնյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ 0182882, տրված 31.07.2000թ./ և Արամայիս Մելքոնյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 15.830.235 ՀՀ դրամ:
ԼՈՏ-5. 257.5քմ ընդհանուր մակերեսով մեկհարկանի բնակելի տուն, կառուցված 0.098հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի Երիտաարդական փողոց թիվ 18 հասցեում: Բնակելի տան հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ միաձույլ, արտաքին պատերը՝ տուֆ քար, տանիքը՝ պրոֆիլավոր թիթեղ, մուտքի դուռը և ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ ճակատային մասում՝ եվրո, ետնամասում՝ փայտյա, հատակը՝ մի մասը կերամիկական սալիկ, մանրահատակ և բետոնածածկ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հովհաննես Մայիսի Համբարձումյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2627066, տրված 10.01.2009թ./ և Արամայիս Մելքոնյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 14.007.735 ՀՀ դրամ:
ԼՈՏ-6. 170.6 քմ ընդհանուր մակերեսով մեկհարկանի, նկուղային հարկով բնակելի տուն, կառուցված 0.13 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, որը գտնվում է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի Բաղրամյան փողոց թիվ 17 հասցեում: Հողամասում առկա է կաթսայատուն՝ 3.4 քմ և ջերմատուն՝ 375.1 քմ: Բնակելի տան հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ միաձույլ, արտաքին պատերը՝ տուֆ քար, տանիքը՝ պրոֆիլավոր թիթեղ, մուտքի դուռը և ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ ճակատային մասում՝ եվրո, ետնամասում՝ փայտյա, հատակը՝ մի մասը կերամիկական սալիկ, մանրահատակ և բետոնածածկ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հովհաննես, Հենրիկ, Բագրատ Համբարձումյաններին և Հասմիկ Բաղդասարյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 697012, տրված 21.03.2003թ./ և Արամայիս Մելքոնյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 9.353.070 ՀՀ դրամ:
ԼՈՏ-7. 0.1 հա ընդհանուր մակերեսով տնամերձ հողամաս, որը գտնվում է Արարատի մարզի Հայթաղ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արամայիս Մելքոնյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 1678556, տրված 08.09.2000թ./: Մեկնարկային գինը՝ 1.129.950 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված ԱՁ Արամայիս Մելքոնյանի սնանկության գործով 2477602761100300 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գումարի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հրապարակային հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`