Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդուհի Սարիբեկյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.05.2019

Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.06.2019թ. ժամը 11-30-ին ք. Երևան Արշակունյաց 5 շ., 311 հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Վարդուհի Սարիբեկյանի բնակելի տան բաց դասական եղանակով աճուրդ: Աճուրդն անցկացվում է մեկ ՝ ստորև նշված լոտով:
Լոտ1- Աճուրդի մեկնարկային գինն է 21 700 000 /քսանմեկ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Լոտի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում անշարժ գույք՝ ք.Երևան, Վարդանանց փող. թիվ 114 հասցեում գտնվող բնակելի տուն: Շինության ընդհանուր մակերեսն է 107,67 քմ՝ 1 հարկ /63,38 քռ.մ/ և նկուղ /43,52 քռ.մ/: Հողամասի մակերեսն է 94,41 ռ. մ.: Շինության հիմքը բետոնյա է, շինության պատերը՝ քար, կառուցման տարեթիվը՝ 1950-ական թվականների սկիզբ, միջհարկային ծածկը՝ փայտ, շինության տանիքը՝ մետաղյա, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա, հատակը՝ ցեմենտավազային երեսսվաղ, տախտակ, պատերը՝ ներկանյութ, պաստառ, առաստաղ՝ ներկանյութ, սանհանգույցը և լոգարանը՝ միասին, հատակը և պատերը կերամիկական սալիկներ, միջհարկային բարձրությունը նկուղային հարկում՝ 1,8, 1-ին հարկում՝ 2,94 մ, ունի գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում: Ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացնել ա/Ֆիզակական անձի դեպքում՝ անձնագրի բնօրինակ և անձնագրի պատճենը, բ/իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի բնօրինակը և պատճենը, աճուրդին մասնակցող անձի լիազորագրի բնօրինակը, անձնագիրը և անձնագրի պատճենը, ինչպես նաև կանխավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը: Աճուրդի մասնակցության վճարը չի վերադարձվում: Կանխավճարը և մասնակցության վճարը վճարվում են <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղի 1150016438468416 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Գարեգին Նժդեհի 19 ա շենք 106/1 հասցե կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, ներառյալ աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն:

Հասցե` ք. ԵՐևան, Գ. Նժդեհի 19շ., 104

Հեռ..` +37494989787

Էլ. փոստ`