Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արգիշտի Պողոսյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

16.05.2019

Հայտատու` Ա/Ձ Արգիշտի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 4-ին ժամը 14:30-ին Ա/Ձ Արգիշտի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Ա/Ձ Արգիշտի Պողոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 10 լոտ`

Լոտ 1 -Mitsubishi Pajero-V6-3,5 մակնիշի ավտոմեքենա /թողարկման տարեթիվը՝ 1997թ., ՏՄ տեսակը՝ մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, շարժիչի համարը՝ 6674063313, վկայական՝ 08AA001749, պ/հ՝ 08 SL 445, նույնականացման համարը՝ jMYORV450wj000322, ավտոմեքենան անսարք վիճակում է, շարժիչը հիմնանորոգման կարիք ունի, ընթացքային մասը վերանորոգման կարիք ունի, մեկնարկային գինը՝ 159.160 ՀՀ դրամ,
Լոտ 2 - «Nissan Sunny 1.6 մակնիշի ավտոմեքենա /թողարկման տարեթիվը՝ 2007թ., տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, շարժիչի համարը՝ 427126, վկայական՝ 10AA869020, պ/հ՝ 35 UV 589, նույնականացման համարը՝ JN1CFAN16Z0110394, ավտոմեքենան անսարք վիճակում է, շարժիչը հիմնանորոգման կարիք ունի/, մեկնարկային գինը՝ 123.910 ՀՀ դրամ,
Լոտ 3 - «VAZ 21074 մակնիշի ավտոմեքենա /թողարկման տարեթիվը՝ 2008թ., տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, շարժիչի համարը՝ 9026023, վկայական՝ 01AA865152, պ/հ՝ 35 SD 212, նույնականացման համարը՝ XTA21074082716705, ավտոմեքենան սարքին վիճակում է, ընթացքային մասը մասնակի վերանորոգման կարիք ունի, ամբողջ արտաքին հատվածը ենթակա է ներկման, բացակայում են առջևի և հետևի թափարգելները, դեկորատիվ դետալները, սալոնի նեքին հարդարման վիճակը`վատ, վազքը` 122733 կմ/, մեկնարկային գինը՝ 78.050 ՀՀ դրամ,
Լոտ 4 - «Nissan Sunny 1.6 մակնիշի ավտոմեքենա / թողարկման տարեթիվը՝ 2007թ., տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, շարժիչի համարը՝ անընթեռնելի, պ/հ՝ 34 UT 068, նույնականացման համարը՝ JN1CFAN16Z0109750, ավտոմեքենան անսարք վիճակում է, շարժիչը մասնակի նորոգման կարիք ունի/, մեկնարկային գինը՝ 169.560 ՀՀ դրամ,
Լոտ 5 - ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Արտենի, Սայաթ-Նովա փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող բնակելի տուն /հողամասի մակերեսը՝ 2300 քմ,բնակելի տան մակերեսը՝ 203.4քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, շինությունը կառուցվել է 1971թ., օժանդակ շինություն 1 հարկանի /թիվ 2 ըստ սեփականության վկայականի/՝ 124.0 քմ, օժանդակ շինություն 1 հարկանի /թիվ 3 ըստ սեփականության վկայականի/՝ 125.0 քմ, օժանդակ շինություն 1 հարկանի /թիվ 4 ըստ սեփականության վկայականի/՝ 25.52 քմ/, մեկնարկային գինը՝ 2.491.040 ՀՀ դրամ,
Լոտ 6 - ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Արտենի, 1 փողոցի թիվ 4շ. հասցեում գտնվող անասնագոմ /հողամասի մակերեսը՝ 7300քմ, շինության մակերեսը՝ 949.63 քմ, հարկայնությունը՝ 1 հարկ, շինությունը կառուցվել է 1953թ./, մեկնարկային գինը՝ 954.730 ՀՀ դրամ,
Լոտ 7 - ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Արտենի, պտղատու այգի /հողամասի մակերեսը՝ 15000 քմ/, մեկնարկային գինը՝ 909.430 ՀՀ դրամ,
Լոտ 8 - ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Արտենի, պտղատու այգի / հողամասի մակերեսը՝ 9000 քմ/ և վարելահող /մակերեսը՝ 800 քմ/, մեկնարկային գինը՝ 580.320 ՀՀ դրամ,
Լոտ 9 - ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Լուսակն, պտղատու այգի /հողամասի մակերեսը՝ 34300 քմ/, մեկնարկային գինը՝ 620.235 ՀՀ դրամ,
Լոտ 10 - ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Լուսակն, վարելահող /հողամասի մակերեսը՝ 32900 քմ/, մեկնարկային գինը՝ 374.430 ՀՀ դրամ:

Անշարժ գույքը /գույքերը/ ծանրաբեռնված են բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Ա/Ձ Արգիշտի Պողոսյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150018096526540, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ք.Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`