Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3271/02/18 քաղ. գործով դատական ծանուցում

16.05.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3271/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ՝ Ա. Ասլանյանի
մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչ՝ Դ. Փանոսյանի
/14.03.2019 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր,
նույնականցման քարտ՝ 001503572, տրված՝ 24.03.2015 թվականին, 001-ի կողմից/

2019 թվականի ապրիլի 22-ին (ք. Մարալիկ)
դռնբաց դատական նիստում, ուսումնասիրելով ըստ հայցի` <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ՝ 00005409, պետական գրանցման համար` 0177, հասցե` ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 13, էլեկտրոնային հասցե՝ info@idbank.am, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Հարություն Արմենի Մուրադյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Բագրատունյաց հրապարակ, շենք 8, բնակարան 22), Լուսինե Համլետի Մարգարյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մատնիշյան փողոց, տուն 108), Գայանե Յուրիկի Մուրադյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խաղաղության հրապարակ, շենք 8, բնակարան 22), Մոսկով Ֆելիքսի Պողոսյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անտառ 4 թաղ., շենք 1Ա, բնակարան 46), երրորդ անձինք Գայանե Յուրիկի Մուրադյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խաղաղության հրապարակ, շենք 8, բնակարան 22), Լիլի Հարությունի Մուրադյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խաղաղության հրապարակ, շենք 8, բնակարան 22), Արմեն Հարությունի Մուրադյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խաղաղության հրապարակ, շենք 8, բնակարան 22)՝ համապարտության կարգով Պատասխանողներից հօգուտ Բանկի 8.006,46 ԱՄՆ դոլար գումարի բռնագանձման, տուժանքի հաշվեգրման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին թիվ ՇԴ/3271/02/18 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑԻ
1. Գործի դատավարական նախապատմությունը
12.09.2018 թվականին դիմելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)՝ Բանկի ներկայացուցիչը Դատարանից պահանջել է համապարտության կարգով Պատասխանողներից բռնագանձել 8.006,46 ԱՄՆ դոլար գումար, հաշվեգրել տուժանք և բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 24.09.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հայցվոր կողմի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:
Հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայց սույն գործով չի ներկայացվել:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշմամբ 2018 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկանուշ Գաբրիելի Միքայելյանի լիազորությունները:
Նշված քաղաքացիական գործը 17.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 21.12.2018 թվականին:
18.12.2018 թվականին Դատարան է մուտքագրվել Հայցվորի ներկայացուցչի գրավոր միջնորդությունը, որով վերջինս ներկայացրել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը և ժամանակացույցը՝ խնդրելով հաստատել այն Հայցվորի բացակայությամբ:
Դատարանի 28.12.2018 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին միջնորդության քննությունն ավարտվել է 29.01.2019 թվականին և հայտարարվել է եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը` 2019 թվականի փետրվարի 19-ին, և վայրը` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով։
Դատարանի 19.02.2019 թվականի որոշմամբ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը չի հաստատվել և գործի քննությունը շարունակվել է և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տվյալ դեպքում նախնական դատական նիստը կայացել է գործին մասնակցող անձանցից Պատասխանողների բացակայությամբ` ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 09.02.2018 թվականին, ուժի մեջ մտած՝ 09.04.2018 թվականին) 146-րդ և 147-րդ հոդվածներով ամրագրված պահանջներից:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, լսելով Հայցվորի ներկայացուցչին, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների (և (կամ) դրանց բացակայության) հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով՝ եկավ հետևյալ եզրահանգման.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 09.02.2018 թվականին, ուժի մեջ մտած՝ 09.04.2018 թվականին) 57-րդ հոդվածի համաձայն.
<<1. Ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն.
<< 1. Ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն.
<<1. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

2. Գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն.
<<1. Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն: 2. Նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: 3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն: 4. Նոտարական գործողության արդյունքով նոտարի հաստատած փաստն ապացուցման ենթակա չէ, եթե նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով, կամ նոտարական գործողությունը չի ճանաչվել ոչ իրավաչափ` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: 5. Գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ` 1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով. 2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով. 3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա: 6. Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որևէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն.
<<1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: 2. Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: 3. Պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը: 4. Եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել: 5. Գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը: 6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն.
<<1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: 2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք: 3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ 4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի համաձայն.
<< 1. Առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`
1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, 2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, 3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, 4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, 5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը, 6) պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը, 7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, 8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, 9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, 10) գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, 11) գործին մասնակցող անձանց միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքննելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը, 12) որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, 13) քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված՝ գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նաև իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ: 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար: 3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել մինչև չորս ժամ անվճար հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն.
<<1. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:

2. Հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացվելու դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացվում է այդ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը: 4. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը: 5. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով: 6. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն.
<<1. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով>>:
Վերը նշված իրավադրույթների լույսի ներքո՝ Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, իսկ գործին մասնակցող անձանցից Պատասխանողները դատական նիստին չեն ներկայացել, որպիսի պարագայում հնարավոր չի եղել պարզել, թե արդյո՞ք գործին մասնակցող անձինք չեն ցանկանում դեռևս կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով:
Միաժամանակ Դատարանը գործին մասնակցող անձանցից Պատասխանողների բացակայությամբ որոշել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը և քննարկել է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, մասնավորապես՝ գործին մասնակցող անձինք կարող են ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնել մինչև 21.05.2019 թվականը:
Սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը (ապացուցման առարկան), որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից, հետևյալ փաստերն են. ա) կողմերի միջև վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը). բ) վարկատուի կողմից վարկի գումարը վարկառուին տրամադրած լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), գ) երաշխավորության հարաբերությունների (երաշխավորության պայմանագրի) առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը) դ) վարկառուի կողմից պարտավորության կետանց թույլ տալու առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), ինչպես նաև ե) վարկառուի մեղքի առկայությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով ենթադրվում է, եթե վարկառուն չապացուցի իր մեղքի բացակայությունը, զ) պահանջվող տուժանքը պայմանագրով կամ օրենքով նախատեսված լինելու փաստը (այս փաստերի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), է) գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար կնքված անշարժ գույքի գրավի պայմանագրի առկայության և գրավի իրավունքի գրանցման փաստերը (այս փաստերի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը): Ապացուցման կարիք չունեցող փաստեր սույն գործով ըստ էության բացակայում են:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-9-րդ, 57-րդ, 60-63-րդ, 67-րդ, 165-167-րդ, 169-րդ, 171-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ՇԴ/3271/02/18 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2019 թվականի մայիսի 21-ին` ժամը «17:00»-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
2. Սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը.
2.1. ա) կողմերի միջև վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը). բ) վարկատուի կողմից վարկի գումարը վարկառուին տրամադրած լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), գ) երաշխավորության հարաբերությունների (երաշխավորության պայմանագրի) առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը) դ) վարկառուի կողմից պարտավորության կետանց թույլ տալու առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), ինչպես նաև ե) վարկառուի մեղքի առկայությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով ենթադրվում է, եթե վարկառուն չապացուցի իր մեղքի բացակայությունը, զ) պահանջվող տուժանքը պայմանագրով կամ օրենքով նախատեսված լինելու փաստը (այս փաստերի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), է) գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար կնքված անշարժ գույքի գրավի պայմանագրի առկայության և գրավի իրավունքի գրանցման փաստերը (այս փաստերի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը):
2.2. Ապացուցման կարիք չունեցող փաստերը սույն գործով բացակայում են:
2.3. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը մինչև 21.05.2019 թվականը:
3. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374 242 21898

Էլ. փոստ`