Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Միսակի Հակոբյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.05.2019թ. հայտարաված Արմեն Միսակի Հակոբյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
03.06.2019թ-ին ժամը 15:30-ին Արմեն Միսակի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արմեն Միսակի Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովվման միջոց «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձանց պատկանող, ինչպես նաև Արմեն Միսակի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ անշարժ և շարժական գույքերի աճուրդը, առանձին-առանձին լոտերով.
Կրկնաճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝.
Լոտ 2. ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ համայնք, Արցախի թիվ 40 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, 0.105 /հա/ մակերեսով, կադաստրային համարը` 03-076-0055-0020, սեփականության վկայական 2727573 սեփականության իրավունքով պատկանում է` Արմեն Միսակի Հակոբյանին և Արմինե Հովհաննեսի Փաշյանին-727.700 ՀՀ դրամ,
Լոտ 3. Ավտոմեքենա` BID F3 GL-1, գրանցման համարը /պետհամարանիշը/ 34 DF 339, նույնականացման համար LGXG16AF7D0032310, արտադրության տարեթիվը՝2013թ., թափքը՝ սեդան, տեսակը՝ մարդատար, գույնը՝ սպիտակ, հանդիսանում է Արմեն Միսակի Հակոբյանի սեփականությունը - սարքին վիճակ, բացակայում է մարտկոցը, անվադողերը մաշված-603.900 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047044 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Վեդի, Ազատամարտիկների 55/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`