Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սիլվա Գրիգորյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

17.05.2019

Հայտատու` Սիլվա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.03.2019թ.-ին ժամը 16:30 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում/ թիվ ԵԿԴ/0423/04/15 սնանկության գործով պարտապան Սիլվա Ցոլակի Գրիգորյանին և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հայտարարված կրկնաճուրդը կայացել է մասնակի, վաճառվել են ԼՈՏ 1-ը և ԼՈՏ 2-ը:
13.06.2019թ.-ին ժամը 10:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԿԴ/0423/04/15 սնանկության գործով պարտապան Սիլվա Ցոլակի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք /կրկնաճուրդ/, բաց դասական եղանակով՝ 3 /երեք/ լոտերով.
ԼՈՏ 3. ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Կաթնաղբյուր գյուղատնտեսական նշանակության հող /վարելահող/ սեփականության վկայական 1172398 տրված՝ 16.03.2005թ. հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0,222 Հա, կա ոռոգման ջրի հնարավորություն, էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյունաձև, հողամասի թեքությունը՝ հարթ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 461.033 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4. ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Կաթնաղբյուր գյուղատնտեսական նշանակության հող /վարելահող/ սեփականության վկայական 1172399 տրված՝ 16.03.2005թ. հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0,1374 Հա, կա ոռոգման ջրի հնարավորություն, էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյունաձև, հողամասի թեքությունը՝ հարթ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 317.299 ՀՀ դրամ:
ԼՈՏ 5. ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Կաթնաղբյուր գյուղատնտեսական նշանակության հող /վարելահող/ սեփականության վկայական 1172400 տրված՝ 16.03.2005թ. հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0,0650 Հա, կա ոռոգման ջրի հնարավորություն, էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյունաձև, հողամասի թեքությունը՝ հարթ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 253.911 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙԱղասյան՚ մասնաճյուղում բացված թիվ 2474602590770000 Սիլվա Գրիգորյանի սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Սիլվա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`