թիվ ԳԴ/0176/02/13 քաղաքացիական գործով հայցվոր «Կոմպասս» ՍՊԸ-ի վեարաբերյալ դատական ծանուցագիր:
17.05.2019
Քաղաքացիական գործով հայցվոր
«Կոմպասս» ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 15
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոմպասս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցադիմումի ընդդեմ Արամ Յոլչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 17:40-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով`որպես հայցվոր:
Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ