Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սուրեն Հովհաննեսի Հովհաննիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող <Արարատբանկ> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

17.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2019 թվականի մայիսի 15-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 31-ին ժամը 14.30-ին, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.02.2017 թվականի թիվ ԼԴ4/0003/04/17 վճռով սնանկ ճանաչված Սուրեն Հովհաննեսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Սուրեն Հովհաննեսի Հովհաննիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1720932, տրված՝ 2003 թվականի մայիսի 15-ին) «Արարատբանկ» ԲԲԸ -ում գրավադրված անշարժ գույքի ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մոսկովյան 52/2 շենք, թիվ 14 հասցեում գտնվող բնակարանի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով ՝ 1 (մեկ) լոտով:
Լոտ-1՝ գույքի գինը իջեցվում է 10% եւ կազմում է՝ 2.912.830 (երկու միլիոն ինը հարյուր տասներկու հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898442600 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Բնակարանը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91 344380

Էլ. փոստ`