Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ1/1239/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված լինելու մասին դատական ծանուցում

17.05.2019

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

Թիվ ՏԴ1/1239/02/18 քաղաքացիական գործով
Պատասխանող` Վարդուհի Արամայիսի Թամրազյանին
/ ՀՀ Տավուշի մարզ, գ.Հաղարծին, 5 փ., տ.65/

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ս.ՈՒլիխանյան/ 30.04.2019 թվականին որոշում է ընդունել թիվ ՏԴ1/1239/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Մարո Իսրայելի Մանուչարյանի, Անահիտ Երվանդի Թամամյանի, Սուսան Օնիկի Բաբինյանի և Վարդուհի Արամայիսի Թամրազյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտը հրապարակել ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում 23.05.2019 թվականին:
Վարդուհի Արամայիսի Թամրազյանին հասցեագրված փոստը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման` տեղեկացնում եմ, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 30․04․2019 թվականի << Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում:


ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ա․ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 268 2 7130

Էլ. փոստ`