Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Սեյրան Սուրենի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

17.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2019 թվականի մայիսի 15-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 31-ին, ժամը 14.20-ին, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2016 թվականի թիվ ԼԴ4/0118/04/16 վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Սեյրան Սուրենի Սիմոնյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Ա/Ձ Սեյրան Սուրենի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի՝ ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկի փողոց թիվ 2-1/1 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի եւ ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկի փողոց թիվ 2-1/1 հասցեում գտնվող տաղավարի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով ՝ 2 (երկու) առանձին լոտերով:
Լոտ -1 Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 2-1/1 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունք : Գույքի գինը իջեցվում է 10% եւ կազմում է՝ 787.320 (յոթ հարյուր ութսունյոթ հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ:
Լոտ -2 Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 2-1/1 հասցեում գտնվող տաղավար: Գույքի գինը իջեցվում է 10% եւ կազմում է՝ 42.647 (քառասուներկու հազար վեց հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898442300 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`