Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ,«Ա.Դ.Հ.Գ.» ԲԲ ընկերության պարտավորությունների դիմաց ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲ ընկերությունում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.05.2019

Հայտատու` «Ա.Դ.Հ.Գ.» ԲԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 16-ին ,,Ա.Դ.Հ.Գ.,, ԲԲ ընկերության աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. հունիսի 7-ին, ժամը 14:30-ին ,,Ա.Դ.Հ.Գ.,, ԲԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ա. Արսենյանի կողմից քաղաք Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում, կանցկացվի ,,Ա.Դ.Հ.Գ.,, ԲԲ ընկերության պարտավորությունների դիմաց ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲ ընկերությունում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը՝ բաց դասական եղանակով: Գույքերի աճուրդը իրականացվելու է 2 լոտերով:
Լոտ 1. այն իրենից ներկայացնում է ՀՀ Արարտի մարզի Դարակերտ համայնք, Լադոյան փողոց, թիվ 4 հասցեում երրորդ անձ հանդիսացող Գևորգ Օսիկյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3475 հա մակերեսով արդյունաբերության և ընդերքօգտագործման նշանակության հողամաս: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 686.853 ՀՀ դրամ :
Լոտ 2. այն իրենից ներկայացնում է ՀՀ Արարատի մարզի Դարակերտ համայնքում գտնվող երրորդ անձ Աստղիկ Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,19 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս, որից 0,1 հա մակերեսի գործառնական նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ 0,09 հա մակերեսինը՝ բազամյա տնկիներ: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 144.405 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն `
-ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/ձ-ի դեպքում`պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը,
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը,
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կատարվում են կանխիկ «Ա.Դ.Հ.Գ.ե ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարչի դրամարկղ, կամ «Հայբիզնեսբանկե ՓԲԸ-ում բացված «Ա.Դ.Հ.Գ.ե ԲԲԸ-ի սնանկության 11500766018260 հատուկ հաշվին` մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացմանը նախորդող 5 օրվա ընթացքում`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Վեդի, Արարատյան 55):
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ` դիմելով կառավարիչ Աղասի Արսենյանին 094400377 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400377

Էլ. փոստ`