Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գևորգ Քոչարյանի պարտավորությունների դիմաց <<Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ>> ՓԲ ընկերությունում (իրավահաջորդ ,,Արդշինբանկ,, ՓԲԸ), գրավադրված, համասեփականության իրավուքով իրեն պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.05.2019

Հայտատու` Գևորգ Քոչարյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 16-ին Գևորգ Քոչարյանի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. հունիսի 7-ին ժամը 12:00-ին Գևորգ Քոչարյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Գևորգ Քոչարյանի պարտավորությունների դիմաց <<Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ>> ՓԲ ընկերությունում (իրավահաջորդ ,,Արդշինբանկ,, ՓԲԸ), գրավադրված, համասեփականության իրավուքով իրեն պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը` բաց դասական եղանակով: Գույքի աճուրդը իրականացվելու է բաց դասական եղանակով ՝1 լոտով.
Լոտ 1. Այն իրենից ներկայացնում է քաղաք Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նորագյուղ, թիվ 22/1 հասցեում գտնվող երկհարկանի բնակելի տուն: Տունը կառուցված է 0,011593 հա մակերեսով հողամասի վրա: Տան ընդհանուր մակերեսը կազմում է 191,23 քմ, որից կիսանկուղինը՝ 27,05 քմ: Տան կիսանկուղային հարկը կառուցված է 1945թ., 1-ին հարկը՝ 1950թ., 2-րդ հարկը՝1980 թվականին: Տան պատերը տուֆից են, միջհարկային ծածկերի մի մասը փայտյա են, մյուս մասը՝ երկաթբետոնյա: Տանիքը՝ մետաղական թիթեղ և ազբեցեմենտային վահանակ: Մուտքի դուռը երկաթից է, ներսի դռները՝ փայտյա: Պատուհանները մետաղապլաստից են, հատակը՝ կողահատ տախտակ: Ներքին հարդարումը՝ ներկանյութ և պաստառ: Լոգարանի հատակը և պատերը՝ կերամիկական սալիկներ: Կա շուրջօրյա ջրամատակարարում, առկա է կոյուղի, գազամատակարարում և էլեկտրամատակարարում: Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է միջին վիճակում: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 7.361.246/յոթ միլիոն երեք հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն `
-ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/ձ-ի դեպքում`պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը,
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը,
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կատարվում են կանխիկ Գևորգ Քոչարյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ, կամ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված Գևորգ Քոչարյանի սնանկության 1150006242012034 հատուկ հաշվին` մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացմանը նախորդող 5 օրվա ընթացքում`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ` դիմելով կառավարիչ Աղասի Արսենյանին 094-400377 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400377

Էլ. փոստ`