Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ1/0246/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված լինելու մասին դատական ծանուցում

17.05.2019

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

Թիվ ՏԴ1/0246/02/19 քաղաքացիական գործով
Երրորդ անձ` Նվեր Գասպարյանին
/ՀՀ Տավուշի մարզի գ.Հաղարծին,13 փ., տ.46 /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Ուլիխանյան) 29.04.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Լիլիթ Գասպարյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Աշոտ Գասպարյանի, Ջուլետա Գասպարյանի, Նունե Գասպարյանի, Նվեր Գասպարյանի, Քնարիկ Գասպարյանի, Սոնա Գասպարյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Նվեր Գասպարյանին հասցեագրված փոստը վերադարձվել դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման` տեղեկացնում եմ, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 29․04․2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում:


ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ա․ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 268 27130

Էլ. փոստ`