Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/4536/02/17քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ`
ԵՇԴ/4536/02/17


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Վիրաբ Գրիգորի Պետրոսյանին
/ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 32/1շ., 15 բնակարան /

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Կարեն Գագիկի Հուսիկյանի, Վոլոդյա Գրիգորի Պետրոսյանի, Սեդա Երվանդի Ավդալյանի, Ալվարդ Մարտիրոսյանի և Վիրաբ Գրիգորի Պետրոսյանի` ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 32/1 շ., 15 բնակարանի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Վոլոդյա Պետրոսյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Վոլոդյա Պետրոսյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Վոլոդյա Պետրոսյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպես պատասխանող։
Քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով մեկ այլ հերթի:
Ներկայանալու ժամանակը` 2019թ հունիսի 6-ին, ժամը 12:35-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40 /դատական նիստերի դահլիճ թիվ 3/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 33-95-96 ներքին համար 111

Էլ. փոստ`