Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռուդիկ Հովհաննիսյանի սնանկության գործով աճուրդի մասին

17.05.2019

Հայտատու` Ռուդիկ Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(աճուրդի կազմակերպման և անցկացման մասին)
2019թ. Մայիսի 17- ին հայտարարված Ռուդիկ Հովհաննիսյանի սնանկության գործով աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. Հունիսի 14-ին, ժամը 14:30 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է Ռուդիկ Հովհաննիսյանի պարտավորությունների համար ՙԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ում գրավադրված, Ռուդիկ Հովհաննիսյանին և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությունների եղանակով վաճառքը հետևյալ լոտով.
Լոտ 1 – ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Թբիլիսյան խճուղի նրբանցք 1 շենք, 116 բնակարան, /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 08052012-01-0281, տրված՝ 08.05.2012թ-ին, վարկային պայմանագիր՝ PL120327, անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագիր՝ PL 120328, կնքված՝ 28.04.2012թ., գրանցված սեղանամատյանում՝ 1184-ով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 08052012-01-0282, տրված՝ 08.05.2012թ-ին/: Գույքի ընհ. մակերեսը՝ 66.6 քառ.մ, մուտքի դուռը փայտե, ներսի դռները փայտե, պատուհանները փայտե, գտնվում են մաշված վիճակում; կոմունիկացիաներ՝ էլ մատակարարում, ջրամատակարարում, գազաֆիկացված; ներքին հարդարում՝ բնակարանը ունի վերանորոգման կարիք): Վաճառքի մեկնարկային գինը՝ 11.970.000 /Տասնմեկ միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ՙԱկբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ի Տիգրան Մեծ մասնաճյուղի 220530286933000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Էդուարդ Սերոբյանին 077-64-22-00 հեռախոսահամարով։

Հասցե` Ք. Երևան, Մառի նրբ., շ 1., բն 42

Հեռ..` +374 77 642200

Էլ. փոստ`