Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/29857/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով

Թիվ ԵԴ/29857/02/18 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Գուրգեն Վազգենի Բաղդասարյանին
/հասցեն` ք. Երևան, Օրբելի 4 շենք, բնակարան 46/

Դատարանի 28.12.2018թ-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Յուքոմ» ՍՊԸ-ի հայցի ընդդեմ Գուրգեն Վիգենի Բաղդասարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Որպես պատասխանող Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
Դատարանը 16.05.2019թ-ին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և նույն որոշմամբ վճռի հրապարակման օր է նշանակել 2019 թվականի հունիսի 26-ին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, հասցեն` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10:
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.Աբովյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410-24-01-61

Էլ. փոստ`