Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/28006/02/18 քաղաքացիական գործով հրապարկային ծանուցում

18.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

Գործ ԵԴ/28006/02/18
<<7>> մայիսի 2019թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


Պատասխանող՝ Մարինե Հենրիկի Ասլանյանին
Պատասխանող՝ Էլինա Համլետի Ասլանյանին
Երրորդ անձ` Սամվել Համլետի Ասլանյանին
/ք.Երևան, Գայի պող., 37 շենք, բն. 37/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 13.12.2018թ. որոշմամբ վարույթ է ընդունվել <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Մարինե Հենրիկի Ասլանյանի, Էլինա Համլետի Ասլանյանի, երրորդ անձ Սամվել Համլետի Ասլանյանի՝ գումարի բռնագանձման և գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 07.05.2019թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 18.06.2019, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`