Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ/10247/05/18 գործով դատական ծանուցում

18.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

Գործ ՎԴ/10247/05/18
<<15>> մայիսի 2019թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


Պատասխանող՝ Սամվել Լևոնի Գրիգորյանին
/ք.Երևան, Վ,Վահյան 34 տուն/
/ք.Երևան, Վրացական փողոց 10 շ., բն. 39/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 03.11.2018թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Գայանե Գրիշայի Գասպարյանի ընդդեմ Սեդա Խաչիկի Սաթունյանի, Սամվել Լևոնի Գրիգորյանի, երրորդ անձ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու, կապիտալ վերանորոգված և կառուցված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, այդ շինություններով ծանրաբեռնված հողատարածքի նկատմամբ հայցվորի և պատասխանող Սեդա Սաթունյանի համասեփականատիրական իրավունքը ճանաչելու, հայցվորի և պատասխանողների կողմից օգտագործվող, դեպի վերջիններիս կողմից զբաղեցված բնակելի տարածքներ մուտք գործելու համար նախատեսված հողատարածքի նկատմամբ բոլոր կողմերի ընդհանուր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 15.05.2019թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 24.06.2019, ժամը 17:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`